Հասարակություն

Առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանում հանցավորության մակարդակին։

Վարչապետի հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ 2024թ. առաջին կիսամյակում այն նվազել է. «2024թ. առաջին կիսամյակում կա 18.818 դեպք, մինչդեռ 2023թ. նույն ժամանակահատվածում 19.891 դեպք էր»։ 

Ըստ նրա՝  8.2%-ով նվազել են ծանր հանցագործությունները, փոխարենն՝ աճել առանձնապես ծանր հանցագործությունները՝ 17.8%–ով։ Դատախազի խոսքով՝ մտահոգիչ է զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։

Վարչապետ Փաշինյանն էլ հավելել է, որ դա կարող է տագնապի զգացողություն առաջ բերել․ «Եթե հանցագործություն է կատարվում, հնչում են կրակոցներ, այդ կրակոցները լսում են շատ մարդիկ, խոսակցությունը շատ արագ տարածվում է և դառնում լուրջ քննարկման առարկա, և այո, կարող է տագնապ հարուցել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական