Հասարակություն

Ադրբեջանի հայ փախստականները պահանջում են իրենց վերադարձի հարցը ներառել բանակցությունների օրակարգ

Ադրբեջանի հայ փախստականները պահանջում են իրենց վերադարձի հարցը ներառել բանակցությունների օրակարգ

Ադրբեջանի Կիրովաբադ, Սումգայիթ և այլ քաղաքների հայ փախստականները, որոնք տեղահանվել են 1980-ականների վերջին, ակցիա են արել կառավարության դիմաց։ Նրանք խնդրագիր են ուղարկելու վարչապետին, ՄԽ համանախագահներին, ՄԱԿ-ի ներկայացուցչությանը՝ պահանջելով բանակցությունների օրակարգ ներառել ավելի քանի 1,2 մլն փախստական հայերի ապահով վերադարձի ու բնակության հարցն իրենց հայրենիք՝ ներկայիս Ադրբեջանի տարածք։ 

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, երբ Բաքուն բարձրացնում է Հայկական ՍՍՀ ադրբեջանցի բնակչության Հայաստան վերադարձի հարցը, իրենք այլևս չեն կարող լռել։ 

Գնահատեք հոդվածը

4.0 /5
1
գնահատական