Անհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Գործընթացը հեշտությամբ իրականացնելու համար ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը։ Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ https://apps.apple.com/am/app/my-tax-armenia/id6633438781 iOS-ի համար, Google Play Store-ից՝ https://play.google.com/store/apps/details?id=com.tax.superapp Android-ի համար։ Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել My tax Armenia անվանումը։
My TAX բջջային հավելվածից օգտվելու քայլերը կարող եք գտնել տեղեկատվական հոլովակում