Հասարակություն

Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի ձուլարանում. կա մեկ զոհ

Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի ձուլարանում. կա մեկ զոհ

Radar Armenia-ի տեղեկություններով, այսօր պայթյուն է տեղի ունեցել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում, կա մեկ զոհ և վիրավորներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնել են. «Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական