Հասարակություն

Նախատեսվում է ընտրական ցուցակները ընտրություններից առաջ տեղադրել ԿԸՀ և ՆԳՆ կայքէջերում

Նախատեսվում է ընտրական ցուցակները ընտրություններից առաջ տեղադրել ԿԸՀ և ՆԳՆ կայքէջերում

Ազգային ժողովը երկրորդ ընթերմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստում զեկուցել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առնչվում է ընտրական ցուցակների հրապարակմանը։

Առաջարկվող նախագծով նախատեսվում է ընտրական ցուցակները ընտրություններից 40 օր առաջ, իսկ արտահերթ ընտրություններից 20 օր առաջ՝ էլեկտրոնային փնտրման հնարավորությամբ, իսկ վերջնական թարմացված ցուցակները ընտրություններից 7 օր առաջ, տեղադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։

Սահմանվում է նաև ընտրացուցակներում ընտրողի վերաբերյալ հրապարակվելիք տեղեկատվության ցանկը՝

  • Անուն, ազգանուն, հայրանուն
  • Ծննդյան օր, ամիս և տարեթիվ
  • Հաշվառման հասցե
  • Քվեարկության օր ու ժամ
  • Տեղամասային կենտրոնի հասցե

Սա ամբողջական տեղեկատվությունն է, որն անհրաժեշտ է անձի մասնակցությունը ընտրությանը ապահովելու համար։ Առաջարկվում է հրաժարվել թղթային տեղեկացումների նախկին համակարգից, որն էական ծախսեր է նախատեսել պետական բյուջեի համար և գործում էր 2006 թվականից ի վեր։

Հավելենք նաև, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ օրենքի նախագծում արվել են մի շարք տեխնիկական և խմբագրական փոփոխություններ, որոնք քննարկվել են պետաիրավական հանձանժողովում և դրական եզրակացություն ստացել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական