Հասարակություն

Քրեակատարողական ծառայողները կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցումը

Քրեակատարողական ծառայողները կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցումը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու փաթեթի ներնետման միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնել։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին սեպտեմբերի 9-ին իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ ժամը 01։40-ի սահմաններում ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթը, որում առկա են եղել 3 բջջային հեռախոս, 2 USB լար և 2 զույգ անլար ականջակալ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական