Հասարակություն

Շոկոլադե արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Սուիթ օրիեանթ» ՍՊԸ-ին պատկանող շոկոլադի արտադրությունում (ք․ Երևան, Մարիա Յակոբսեն փ․ ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

  • արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
  • շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պաշտպանությունը,
  • արտադրական շինությունների մասերը, որտեղ իրականացվել են սննդամթերքի արտադրություն՝ առաստաղը, պատերը, հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
  • շինություններում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր,
  • արտադրական շինությունների մասերը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն՝ արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
  • սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
  • արտադրությունում չեն ձեռնարկվել ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գորընթացներ։

Շոկոլադե արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։