ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԲԴԽ-ից։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հրապարակել է այս գործով վերդիկտը, ըստ որի՝ Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորույունները չարաշահելու, խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքներով։ Նրա նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառված գրավի չափը թողնվեց անփոփոխ։
Պատժի հարցին դատարանը կանդրադառնա լրացուցիչ դատալսումների փուլում. առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։