Հասարակություն

«Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են»․ ՀՀ ՄԻՊ

«Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են»․ ՀՀ ՄԻՊ

Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Մանասյանի խոսքով՝ ոլորտում վերջին տարիներին գրանցվել է դրական առաջընթաց, այնուամենայնիվ, խնդիրները դեռ բազմաթիվ են:

«Երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ կարևորություն»,- նշել է նա:

Պաշտպանը խոսել է կրթության մասին և հայտարարել, որ համակարգը Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի:

«Եթե այդ վերափոխումը չլինի, հետևանքները շատ ցավալի կլինեն: Մեր հասարակությունում անհատական պատասխանատվության սկզբունքը քչերն են գիտակցում: Բոլորը պատասխանատու են համարում դիմացինին»,- նշել է Մանասյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական