Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Արմավիրում․ կա 6 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Արմավիրում․ կա 6 վիրավոր

Սեպտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25.5 կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2106 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 մարդ, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ՎԱԶ 2106-ը բախվել է Ford-ի հետնամասին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտվել դաշտում և բախվել ծառին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական