Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է EggEnergy ընկերություն, որն զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական ինովացիաների կիրառմամբ։ Նախարարին ուղեկցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ, ստեղծում էներգետիկ կարողություններ, ինչպես նաև օրգանական պարատանյութեր։ Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին և ներուժին։ Գևորգ Պապոյանն ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձև գյուղատնտեսության անհրաժեշտությունը և կարևորությունը։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբեր ամսին ընկերության ներկայացուցիչների այց կազմակերպել Հայաստան՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում կիրառելու նպատակով։