Հասարակություն

Ոստիկանի սպանության համար որոնվող Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է. ՆԳՆ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ խոսնակը։ 

Նա ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: