Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:19-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 14:08-ին: Այրվել են խորդանոցում գտնվող փայտե պահարանը, խորդանոցի առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 27 քմ). ջերմահարվել՝ սառնարան և փայտե սեղան։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան: