Հասարակություն

Ուշադրություն, զինված է․ որոնվում է ոստիկանի սպաության մեջ կասկածվող Արմավիրի 41-ամյա բնակիչը

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 

«Ուշադրություն․ ըստ տեղեկությունների՝ նա զինված է։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրությունում։