Հասարակություն

Ընթացքի մեջ են կամուրջների հեծանների տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ կառուցվող հատվածում ավարտական փուլում են հանույթի և լիցքի, ինչպես նաև բետոնացման և հաղորդուղիների տեղափոխման աշխատանքները։ Տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Ակտիվ ընթացքի մեջ են կամուրջների հեծանների տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները։

Հիշեցնենք, որ 8կմ ճանապարհահատվածը կառուցվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։