Սեպտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 3-ի ժամը 20.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի կողմից Երևանի Չարենցի փողոցում վրաերթի ենթարկված 83-ամյա Էլվիրա Ֆ.-ն մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: