Հասարակություն

«Չկա որևէ բնակավայր, որ խմելու ջրի հետ կապված խնդիր չունենա» վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չկա որևէ բնակավայր, որ խմելու ջրի հետ կապված խնդիր չունենա» վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր կարևորագույն պրոբլեմներից մեկը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է․ հանձնարարել եմ ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենալ. հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չկա որևէ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված խնդիր չունենա. «Ջրային ռեսուրսների ճիշտ գեներացումը, բաշխումը պետք է լինի մեր ռազմավարական նպատակը, որ տասնյակ հազարավոր հեկտարներով նոր այգիներ ու գյուղատնտեսական արդյունք տվող տարածքներ կարողանանք ներդնել»։

Վարչապետը նաև նշել է, թե Սևանա լիճը նախորդ տարվա համեմատ 21 սմ-ով բարձր է. «Երեկ Հերհերի ջրամբարի կողքով էինք անցնում, այն լեփ-լեցուն էր, իր մաքսիմալ ծավալով լցված։ Բայց չգիտեմ՝ հաջորդ տարի ինչ կլինի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական