«Դռները բացեց նաեւ Եղեգիսի նորակառույց կրթահամալիրը: Այն նախատեսված է նաեւ Հերմոն, Վարդահովիտ, Գողթանիկ բնակավայրերի աշակերտների համար։
Ծրագրի իրագործման նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 737 մլն դրամ:
Որոշ շինարարական թերություններ նկատվեցին։ Քաղաքաշինության կոմիտեն եւ ԿԳՄՍՆ-ն կհետեւեն դրանց վերացմանը»,- ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև այցի տեսանյութը։