Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք. այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ նվազման տեմպը բավարար չէ։
«Շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որ սեզոնին համընթաց նաև ապահովենք նվազումը»,- ասել է նա։ Ըստ նախարարի՝ վարակը երկար տարիներ ի վեր աշխուժացել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում. «Կարևոր է հենց սկզբի օրերից թեստավորումը և հիվանդության սիմպտոմների բուժման մասով պրոտոկոլների ադապտացումն ու ներդրումը։ Ամեն բան անում ենք, որ թվերի աճ չլինի, հակառակը՝ նվազի»։
Նախարարը նշել է, թե այս վիրուսը մարդուց մարդ չի փոխանցվում, այլ մոծակի խայթոցի միջոցով է տարածվում, ինչը նվազեցնում է հիվանդության փոխանցման ռիսկերը։ Ըստ նրա, այս վիրուսը հասել է թռչունների միջոցով։