Շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վայոց ձորի մարզում։ Վարչապետը հետևել է Շատին գյուղում դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների սրահի վերակառուցման աշխատանքներին։
«Կառավարությունը հատկացրել է մոտ 210 մլն դրամ՝ Շատինի դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների սրահի վերակառուցման համար»,- ասվում է վարչապետի գրառման մեջ։