Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում այցելել է այս պահին հիմնանորոգվող «Գլաձոր» առողջարանը։
«Հիմնանորոգվում է Ջերմուկի «Գլաձոր» առողջարանը: Մասնավոր ընկերությունն իրականացնում է մոտ 7.5 մլրդ դրամի ներդրում»,- ասվում է վարչապետի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարկվել է նաև այցի տեսանյութը։