Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Վայոց ձոր այցից.
Ջերմուկում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է Ազատամարտիկների պուրակը: Ծրագրի արժեքը ավելի քան 30 մլն դրամ է, որից մոտ 14 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Բարեկարգվում է նաեւ Ջերմուկի 2,4 կմ երկարությամբ Մաշտոցի փողոցը:
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 732 մլն դրամ: Աշխատանքները կավարտվեն նոյեմբերին»,- հայտնել է նա: