Հասարակություն

Երևանում ՀԷՑ-ին միացման հայտ է ներկայացրել 68 հազար բաժանորդ

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը հայտնել է, որ Երևանի՝ միայն Կենտրոն վարչական շրջանի բեռը 2000թ. համեմատ աճել է 8-10 անգամ․

«2016թ.-ին բեռը եղել է 60 մեգավատ, հիմա 120 մեգավատ է»,- ասել է նա։

Դարբինյանը նաև տեղեկացրել է, որ Երևանում այսօրվա դրությամբ 68 հազար բաժանորդ նոր միացման հայտ է ներկայացրել, որից 40 հազարը արդեն միացված է ցանցին, իսկ 28 հազարն ընթացքի մեջ է. «Որ պատկերացնենք ծավալները, ասեմ՝ Գյումրի և Վանաձոր քաղաքների բաժանորդների ընդհանուր քանակը 82 հազար է։ Վերջին երեք տարվա մեջ Գյումրիի և Վանաձորի չափ բաժանորդների ենք միացրել»։