ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը և գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հերքել են ՀԷՑ-ի բաժնեմասերը կառավարությանը տալու մասին խոսակցությունները. «Չի կարող նման բան լինել»,- ասել է Կարեն Դարբինյանը՝ նշելով, որ նման գործընթաց չկա. «Մինչ այսօր Հայաստանի ՀԷՑ-ի առաջ նման խնդիր չի դրվել և չի լինելու»։
Կարեն Հարությունյանն էլ է նշել, որ նման հարց երբևէ չեն քննարկել. «Եթե լինի, քննարկումներ կլինեն։ Բայց նման բան չկա»։