Հասարակություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նոր տնօրեն ունի

Այսօր կայացել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար, ՃԴ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը։

Օրակարգում ընդգրկված էր 2 հարց։

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ՃԴ տնօրենի ընտրությանը։ Նախարար Սանոսյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել տնօրենի թեկնածու Արմեն Զոհրաբյանին, ով միաձայն քվեարկությամբ ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ՃԴ նախկին տնօրեն Գոռ Ավետիսյանին կատարած մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև Սերժիկ Պետրոսյանին` այս ճամանակահատվածում Ավետիսյանին փախարինելու համար։

Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Օրակարգային երկրորդ հարցով ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել այս պահին հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, դրանց կատարման ընթացքը։

Քննարկվել են ընթացիք աշխատանքային այլ հարցեր. այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Հիշեցնենք, որ հունիսի վերջերին դեպարտամենտի՝ արդեն նախկին տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։