«Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի գնահատման առաջնային փուլը հաղթահարած ընկերությունների երկրորդ՝ պատկերավոր ներկայացման փուլը այս տարի կիրականացվի հեռուստատեսային նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով։
Այդ նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս տարի համագործակցում է «Fast Media»-ի և «Bahamut Foundation» հետ։ Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ է, որը կբաշխվի մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև:
Համագործակցության շրջանակում «Bahamut Foundation»֊ի կողմից առաջրկվում է հավելյալ 50,000,000 (հիսուն միլիոն) դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ հաղթող ընկերությունների համար, որը կարող է ավելանալ, կախված նախագծերի ներդրումային հետաքրքրույթունից, դրանց
ինքնատիպությունից և նորարարական լուծումներից։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է։