ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 4300 անձ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել. այս մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։
Շուրջ 2900 բռնի տեղահանվածի արդեն շնորհվել է քաղաքացիություն։ Ղազարյանը պարզաբանել է նաև, որ անչափահասները չեն դիմելու քաղաքացիության համար․ ծնողներին քաղաքացիություն շնորհելուց հետո նրանք ավտոմատ կդառնան ՀՀ քաղաքացի։