Հասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2900 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 4300 անձ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել. այս մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։

Շուրջ 2900 բռնի տեղահանվածի արդեն շնորհվել է քաղաքացիություն։ Ղազարյանը պարզաբանել է նաև, որ անչափահասները չեն դիմելու քաղաքացիության համար․ ծնողներին քաղաքացիություն շնորհելուց հետո նրանք ավտոմատ կդառնան ՀՀ քաղաքացի։