Հասարակություն

«Իշխանությունների հետ համագործակցություն կա». Առուշ Առուշանյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ինքը կուսակցական չէ ու չի կարող լինել. «Մեր հայ ազգի կուսակցությունը պետք է լինի հայ լինելը՝ որպես հայ մարդ, որպես արիական հայ, և հայ ազգի շահերը պաշտպանելը»։

Նա նշել է, թե Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մինչ այդ էլ իր ընկերն է եղել. «Նա կանգնած է Սյունիքի կողքին, մեր կողքին, մեր բոլորի կողքին»։

Ըստ Առուշանյանի՝ իր դեմ քրեական գործը քաղաքական ենթատեքստ չունի. «Իշխանությունների հետ համագործակցություն, որպես այդպիսին, կա»,- ասել է նա՝ հավելելով․ «Եթե իմ հանդեպ քաղաքական գործառույթ լիներ, կցանկանային, որ որևէ ներդրում չլիներ տարածքում, և դրանով փորձեին ցույց տալ, թե Գորիսում գործերն այդքան լավ չեն, ինչպես Հայաստանի շատ համայնքներում է»։ 

Նա վստահեցրել է, որ իրենց ցանկացած ծրագիր իշխանությունների կողմից ողջունվել է, ցանկացած հարցում փորձել են օգնել ու օգնել են։