Հասարակություն

Սահմանային ականապատ տարածքում 7 կով է պայթել

Ոսկեպարի բնակիչներին պատկանող 7 կով պայթել է սահմանային ականապատ տարածքում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանից։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել «Եռանկյունի» տեղամասում, որը հայկական վերահսկողության տակ է։

«Վնասների չափը դեռ ճշտվում է»,- ասաց համայնքի ղեկավարը։

Հայկ Մագոյան