ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանրակրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք մեծ չափով վերաբերում են դպրոցների կառավարմանը և ուսուցիչների ատեստավորման գործընթացին։
Նախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությամբ հստակեցվել են նաև ուսուցչի աշխատաժամանակի փոփոխությունները.
«Նոր չափորոշիչը ուսուցչի շաբաթական ժամաքանակի վերանայման խնդիր էր դրել, որպեսզի մեր ուսուցիչներն ունենան բավարար ժամանակ իրենց դասերի նախապատրաստման, գնահատման համակարգի, ենթադրած փոփոխություններով անհրաժեշտ աշխատանքների կատարման համար։ Ըստ այդմ, լրացվել է օրենքի համապատասխան կետը, որով սահմանվել է, որ դրույքը հանրակրթական ուսհաստատություններում դասավանդողների համար կսահմանվի պարտադիր կրթությամբ առաջին աստիճանում կամ տարրական դասարաններում 18 դասաժամ, և երկրորդ, երրորդ աստիճաններում՝ 20 դասաժամ»,- ասաց Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սա լուրջ որակական փոփոխություն է, որովհետև շաբաթը 22 ժամ դասավանդման դրույթը սխալ է։
Ըստ նախարարի՝ անընդհատ դասարան մտնելը ուսուցչական գործունեության լավագույն տարբերակը չէ։
Մանրամասները՝ տեսանյութում