Հասարակություն

Mercedes-ը բախվել է էլեկտրական սյանը և այրվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի խճուղուց Սայաթ-Նովա գյուղ տանող ճանապարհահատվածին այրվում է ավտոմեքենա և փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնված 1963 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կուտակած շինարարական փայտին և էլեկտրական սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 15։54-ին։ Այրվել են ավտոմեքենան, կուտակած փայտը (մոտ 20 խմ), էլեկտրական սյունը՝ մասամբ։