Օգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել են BMW և Kia մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։