Ավարտվել է օգոստոսի 20-26-ը Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կայացած «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը:
8 երկրի 16 ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ֆրանսերենով աշխատելու ստեղծագործական և զվարճալի նախագծերի վրա՝ գեղարվեստական ստեղծագործությունից մինչև ձայնային էֆեկտներ և ֆիլմերի կրկնօրինակում:
Ծրագրում ընդգրկված էին բազմաբնույթ ուսուցողական, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ։ Ծրագրի նպատակն էր սովորողների մեջ խթանել ֆրանսերենով հաղորդակցումը մշակութային երաժշտական, թատերական և այլ խմբակային նախագծերի իրականացմամբ։
Այս իրադարձությունը մասնակիցների համար հրաշալի առիթ էր շփվելու և բացահայտելու տարբեր երկրների մշակույթը, սովորույթները և խոհանոցը՝ ունենալով իրական ֆրանկոֆոն միջավայր հաղորդակցության համար, ինչպես նաև բացահայտելու Հայաստանի տարբեր գողտրիկ անկյունները: