Հասարակություն

Նախարարը կարևորել է ոչ պետական դպրոցների հետ երկխոսությունը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանդիպել է ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Ժաննա Անդրեասյանը կարևորել ոչ պետական դպրոցների հետ երկխոսությունը, ինչպես նաև ասոցիացիայի հետ համագործակցային աշխատանքը: Նախարարն ընդգծել է «Մեկ ձայն» ասոցիացիայի հետ տարբեր օրենսդրական և ռազմավարական փաստաթղթերի շուրջ աշխատանքը, ինչը, նախարարի դիտարկմամբ, առանցքային է ոլորտում արդյունավետ քաղաքականության ապահովման համար:

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության համար` նշելով ոչ պետական դպրոցների գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելու հանգամանքը։