Հասարակություն

Հարձակման է ենթարկվել ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև Տիգրան Համասյանը

Արագածոտնի մարզում հարձակման է ենթարկվել «Mitsubishi» մանկիշի ավտոմեքենան, որի մեջ է եղել ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Համասյանը

Radar Armenia-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել քր. օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Այս պահի դրությամբ միջադեպի ընթացքում որևէ անձի մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ տվյալներ չունենք։ Տվյալները վերաբերում են մեքենայի վնասված ապակիներին։ Քննություն է իրականացվում, հանգանանքները պարզվում են։ Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց հետ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու ուղղությամբ», - ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հայկ Մագոյան