Հասարակություն

Շղթայական ավտովթար՝ Կոմիտասի պողոտայում․ բախվել է 7 մեքենա

Օգոստոսի 29-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Ազատ Մազմանյանն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է 57-ամյա Սամվել Պ․-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Infiniti-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված վիճակում գտնվող 55-ամյա Արա Մ․-ին պատկանող Nissan Murano և 66-ամյա Հակոբ Մ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Գազել» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ Kia-ն բախվել է 53-ամյա Արսեն Բ․-ի վարած Mercedes, 28-ամյա Գոռ Վ․-ի վարած Mercedes և 26-ամյա Գևորգ Ղ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Infiniti-ի վարորդը ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։