Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ տարեսկզբին շահագործման հանձնված 28 նորակառույց դպրոց կար, իսկ սեպտեմբերի 1-ին ևս 7-ը կհանձնվեն շահագործման.
«Մինչև այս տարեվերջ կշարունակենք ընթացքի մեջ գտնվող դպրոցներից ևս 10-ը ավարտին հասցնել։ Տարեվերջին կլինի 35 ավարտված և 45 շահագործման հանձնված դպրոց, ևս 26-ը շինարարության փուլում են»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ դրանք նախատեսվում է շահագործման հանձնել 2025թ. ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում