Հասարակություն

Նոր փոփոխություններ ուսուցիչների վերապատրաստման կարգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը փոփոխություններ է կատարում ուսուցիչների վերապատրաստման կարգում։ Այսուհետև վերապատրաստումը լինելու է ըստ կարիքի գնահատման։

Ըստ վարչապետի՝ ովքեր աջակցության կարիք ավելի շատ կունենան, ավելի ինտենսիվ կվերապատրաստվեն․ «Եթե ուսուցիչը 100% արդյունքով է հանձնել կամավոր ատեստավորումը, նրա բարձր որակավորումը հաստատվել է, սա չի նշանակում, որ նա չպետք է վերապատրաստվի։ Նա պետք է վերապատրաստվի 5 տարվա ընթացքում, օրինակ, նոր տեխնոլոգիաներ, նոր գիտելիքներ, նոր մեթոդներ իմանա և մանկավարժության զարգացումների հետ դառնա հնարավորինս համահունչ»։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելել է, որ կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով։ Երաշխավորվել է 24 կազմակերպություն, նաև՝ մի շարք դասընթացներ, որոնք հնարավոր է առցանց անցնել։