«Ձյան շրջան է գալու։ Մարդը դուրս է գալիս, իր դռան առաջ սայթաքում, ընկնում, վեր է կենում, ուղիղ եթեր մտնում, թե՝ կառավարությունն ուր է նայում, քաղաքապետարանն ուր է նայում»,- նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։
«Հասկանո՞ւմ եք՝ սա աբսուրդ է։ Մարդն իր տան դուռը բացում, ոտքը դնում, սահում, ընկնում է, դեռ բժշկի չդիմած հեռախոսով ուղիղ եթեր է անում»,- ասել է վարչապետը՝ հավելելով,-«Եղբայր, քո տան դիմացը դու պետք է մաքրես, դու։ Ուրիշ ո՞վ պետք է մաքրի»։