ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ այս տարի «բարդ է լինելու». «Նոր չափորոշիչի ներդրման գործընթացում ենք, ևս չորս՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում, նոր չափորոշիչ է ներդրվելու, որոնք կգումարվեն նախորդ տարվա երեք դասարաններին։ 12 դասարանից 7-ում կաշխատենք արդեն նոր չափորոշիչով։ Սակայն այս տարի, քանի որ նախորդ տարվա փորձը կա, սա իրականացնելը ավելի հեշտ կլինի»։
Նախարարը հայտնել է, որ նոր դասագրքերի տպագրությունն ավարտվել է. «Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի ժամանակային ձգձգում չի լինի․ դասագրքերի մեծ մասը դպրոցում է, մնացած մասը կկարողանանք մինչև շաբաթվա վերջ դպրոցներ հասցնել, և սեպտեմբերի առաջին օրվանից, ամբողջական փաթեթով, երեխաները կկարողանան դասապրոցես իրականացնել»։
Ըստ նախարարի՝ ուսումնական տարին հաջող սկսելու խոչընդոտ չկա։