Հասարակություն

Արմեն Ղազարյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն անդրադարռնալով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային, կատարել է մի քանի արձանագրում․

  • Առաջիկայում կներդրվի նոր լուծումներով համակարգ,
  • Պետությունը պետք է ունենա կայուն, անվտանգ ու ապահով բիոմետրիկ տվյալներ կրող փաստաթղթերի համակարգ,
  • Աշխարհում այլևս չեն արտադրվում նախկին փաստաթղթերում օգտագործված բիոմետրիկ կրիչները,
  • Թեկուզ օրինական ճանապարհով Եվրամիության երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիների ապաստանի դիմումները չունեն իրական հիմքեր,
  • Մերժվում են ՀՀ քաղաքացիների ապաստանի ներկայացրած դիմումների 96 տոկոսը և ավելին,
  • ԵՄ անդամ երկրներում Հայաստանից ապաստանի հայցերի ամենաբարձր թիվը գրանցվել է 2016 թվականին (8000-ից ավելի հայց), ամենացածր ցուցանիշը՝ 2020 թվականին (մոտ 1200 հայց),
  • Առանց վիզայի եվրոպական երկրներ այցելելու հնարավորությունը կառաջանա այն ժամանակ,երբ վիզաների երկխոսության ազատականացման ավարտը մոտ լինի։