Հասարակություն

ՍԱՏՄ-ն՝ Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մասին

Mash տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։

Պարզաբանման համար Radar Armenia-ն դիմեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որտեղից ասացին, որ ՍԱՏՄ-ն որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել։

Նշենք, որ, ըստ տելեգրամյան ալիքի, թունաքիմիկատներ են հայտնաբերվել չորս տոննա խմբաքանակում, որն ընտրվել է օգոստոսի 21-ին՝ ստուգման համար։ 

Հայկ Մագոյան