Հասարակություն

Հիմնանորոգվել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արմավիրի մարզում ավարտվել են Տ-3-44, /Մ-5/-Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի կմ0+000-կմ7+300 հատվածի շինաշխատանքները։ «Ճանապարհային դեպարտամենտից. հայտնում են, որ հիմնանորոգված ճանապարհի երկարությունը կազմում է 7.3կմ։

Շինաշխատանքները կատարել է «Վասպուրական ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։