Վարչապետի աշխատակազմը Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենան Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։
Հայկ Մագոյան