Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության մերժվել է, Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարությունից։
Առուշանյանը դիմել էր դատարան՝ դժգոհելով պրոբացիայի ծառայության գործողությունների ոչ իրավաչափությունից։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում էր ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով։
Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան։