Երևանի բուսաբանական այգում ընթացքի մեջ են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքները: Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը նշել է, որ պուրակի տարածքը շուրջ 50 հա է և այն քաղաքի համար կարևոր վայրերից է դառնալու: