Հասարակություն

Ինքնակամ շինությունները օրինականացնելու համար անհրաժեշտ է դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում

Ինքնակամ շինությունները օրինականացնելու համար անհրաժեշտ է դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում

Կադաստրի կոմիտեից հշեցրել են, որ մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել։

«Հիշեցնում ենք, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

Քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը ավարտվել է 2024 թվականի հունվարի 1-ին։

Այս պահին հաշվառում կարող եք իրականացնել բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքները կարող եք տեսնել մեկնաբանությամբ տեղադրված ցանկերում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական