ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսից կրճատվել է 1 ամիս` մինչև սեպտեմբերի 15-ը. այս մասին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպանների վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,- տեղեկացրել է նա։
Radar Armenia-ի հետ զրույցում Աթանեսյանը պարզաբանեց, որ սա չի նշանակում, թե սեպտեմբերի 15-ին Աշոտյանն ազատ արձակվի. «Ոչ, սա չի նշանակում, թե սեպտեմբերի 15-ին Արմեն Աշոտյանը ազատ է արձակվելու։ Ուղղակի ժամկետը լրանում է այդ օրը, և ոչինչ իրենց չի խանգարում երկարացնել այն»։