Զովունի գյուղի 6-րդ փողոցում կառուցվող էլիտար շենքից 28-ամյա շինարարն ընկել է և մահացել։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։
«ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով վարույթ է նախաձեռնվել, քննություն է իրականացվում․ հանգամանքները պարզվում են»,- պարզաբանեց ՔԿ-ն։